Քաղաքականություն

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրապարակել է միջանկյալ ընտրությունների արդյունքում Կոնգրես անցած հայազգի թեկնածուների անունները

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ  Հայ դատի հանձնախումբը հրապարակել է միջանկյալ ընտրությունների արդյունքում Կոնգրես անցած հայազգի թեկնածուների անունները

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով Կոնգրես է անցել 3 հայազգի օրենսդիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի «Ֆեյսբուք»-ի էջը, նախնական արդյունքներով Կոնգրես են անցել, Էնթոնի Բրինդիզին , Աննա Էշուն և Ջեքի Սփիրը:

Էնթոնի Բրինդիզին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականների ժառանգ է: Նրա նախնիները ծնվել են Արևմտյան Հայաստանում, իսկ Ցեղասպանության ժամանակ գաղթել են Հալեպ: Բրինդիզին ընդգծել է, որ անհամբեր սպասում է ամերիկահայ համայնքի, Կոնգրեսի ամերիկահայ ներկայացուցիչների հետ աշխատելուն, հայ-ամերիկյան հարաբերությունների առաջնահերթություններն առաջ մղելուն, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով զբաղվելու հնարավորությանը:

Հայկական արմատներ ունեցողԱննա ԷշունևՋեքի Սփիրը ևս վերընտրվել են Ներկայացուցիչների պալատի անդամ:

Միևնույն ժամանակ, Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնողԱննա Աստվածատուրյան Թըրքոթը վերընտրվել էՄեն նահանգի Ուեսթբրուք քաղաքի քաղաքային խորհրդի անդամ:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելով թեկնածուների մի մասը ևս հաղթել է ընտրություններում: Հայամետ դիրքորոշում ունեցող թեկնածուներից Կոնգրես է անցել Բոբ Մենենդեսը:

Ներկայացուցիչների պալատ են անցել դեմոկրատներ Փիթեր Վիսքլոզկին, Ջիմ Բենքսը, Անդրե Քարսոնը, Ջոն Յարմութը, հանրապետական Գուս Բիլիրակիսը և այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում