Հայաստանը ներկայացնող շախմատիստները 8 հաղթանակ և 1 ոչ-ոքի արդյունք են գրանցել աշխարհի պատանեկան առաջնության 2-րդ տուրում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկած աշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնությունում տեղի ունեցավ 2-րդ տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2-րդ տուրը բավականին լավ դասավորվեց մեր մասնակիցների համար: Մեր 9 ներկայացուցիչներից 8-ը՝ Ռուդոլֆ Փաշիկյանը, Ալեքս Սահակյանը, Էմին Օհանյանը, Սոնա Կրկյաշարյանը, Դավիթ Ալեքսանյանը, Էլեն Միրզոյանը, Միքայել Ռոստոմյանը և Սեդա Բադալյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Վլադիմիր Շահինյանը երկրորդ ոչ-ոքին գրանցեց: Ավելացնենք, որ մեր մասնակիցներից երեքի՝Ռուդոլֆ Փաշիկյանի, Ալեքս Սահակյանի,Էմին Օհանյանի համար այս հաղթանակը երկրորդն են և նրանք ընթանում են առաջատարների խմբում:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն