Մշակույթ

Կոնդում լավ ներդրման արդյունքում կարելի կլինի այնտեղ զբոսաշրջային հոսք ուղղել. Մեսչյան

1 րոպեի ընթերցում

Կոնդում լավ ներդրման արդյունքում կարելի կլինի այնտեղ զբոսաշրջային հոսք ուղղել. Մեսչյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի հետ կապված ոչ մի հաստատված նախագիծ դեռ չկա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպմանը խոսելով այս մասին՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը կատակեց, որ Կոնդն այն թաղամասերից մեկն է, որի հետ կապված ավելի շատ նախագիծ է արվել, քան Փարիզում: «Կոնդի հետ կապված նախագիծը պետք է շատ մտածվի, քանի որ այնտեղ ճիշտ ներդրման արդյունքում կարելի կլինի զբոսաշրջային հոսք ուղղել»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ ուղղությամբ պետք է ճիշտ աշխատանք տանել:

Երևանի գլխավոր ճարտարապետն ասաց նաև, որ եթե կարողանա կազմավորել գլխավոր ճարտարապետի ինստիտուտը, իր գործում հաջողած կհամարի իրեն: «Երբ քաղաքի գլխավոր ճարտարապետը դառնում է խուլ ու հնազանդ սպասավոր, դա ամենավատն է: Ինձնից առաջ բոլոր ճարտարապետներն էլ լավ մասնագետներ էին, ուղղակի գործիքակազմ չունեին»,-հավելեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում