Մարգարիտա Գրիգորյանը վստահեցնում է, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը ներկայացնում է ոչ միայն պետական դիրքորոշումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերության ներկայիս լրատվական ծառայությունը ներկայացնում է ոչ միայն պետական դիրքորոշումը, այլ նաև այն, ինչ կա դաշտում: Հեռուստաընկերությունը խնդրում է նաև ընդդիմության ներկայացուցիչներին իրենց մի շարք հաղորդումներում հյուրընկալվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 5-ին ԱԺ-ում 2019 թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը նշեց.

«Ես վստահ եմ, որ Հանրային հեռուստաընկերությունն իր գործառույթներում չի թերացել, կատարել է իր աշխատանքն առանց անօրինականության: Այսօրվա լրատվական ծառայությունը ներկայացնում է ոչ միայն պետական դիրքորոշումը, այլև այն, ինչը կա մեր դաշտում : Մի կարեւոր հարց կա՝ ինչպե՞ս անենք, որ ընդդիմության ներկայացուցիչները մեզ մոտ հյուր գան: Օրերով խնդրում ենք, բայց մեր մի շարք հաղորդումներ մնում են հենց այդպես, քանի որ ընդդիմությունից կողմ չեն ունենում»,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանին մի քանի անգամ հրավիրել են «Խաղի կանոններ» հաղորդմանը, բայց նա չի ցանկացել լինել այդ հաղորդմանը, որովհետև դրանում պարզապես դեբատների քննարկում է: Նա ցանկություն է հայտնել լինել հարցազրույցի ֆորմատում, բայց նման մեկ հաղորդում ունեն, շուտով կունենան նման երկրորդն ամենօրյա ռեժիմով: «Եվ Արմեն Աշոտյանը, նաև բոլոր նրանք, ովքեր կցանկանան հյունըկալվել, բաց ենք»,-վստահեցրեց Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ Հանրային հեռուստաընկերությունը, լինելով հանրային, ունի իր ճիշտ ուղղությունը: Գրիգորյանի վստահեցմամբ՝ որևէ երկրում չկա այնպիսի հանրային հեռուստաընկերություն, որը չներկայացնի այդ օրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը: Նրա խոսքով՝ հանրային հեռուստաընկերությունն առ այսօր մնում է պետական , պաշտոնական հաղորդագրության կրողը: Ուրեմն այն պարտավոր է տվյալ ժամանակահատվածի իշխանության ուղղությունը ներկայացնելու:

Հայերեն Français

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին