Հայ պատանիները մեկնարկել են շախմատի մինչև 8, 10 և 12 տարեկանների աշխարհի առաջնություններում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկել ենաշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարում Հայաստանն ունի 9 մասնակից: Տեղի է ունեցել մրցաշարի առաջին տուրը: Հայաստանի 9 մասնակիցներից 3-ը՝ Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանըև Ռուդոլֆ Փաշիկյանը,հաղթանակներ են տոնել, Վլադիմիր Շահինյանն իր պարտիան ավարտել է հաշտությամբ, իսկ Դավիթ Ալեքսանյանը, Միքայել Ռոստոմյանը, Էլեն Միրզոյանը, Սեդա Բադալյանը, Սոնա Կրկյաշարյանը պարտվել են:
Այսօր տեղի կունենա մրցաշարի 2-րդ տուրը: