Պաշտոնական

Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն. ամեն դեպքում պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն. ամեն դեպքում պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման. Նիկոլ Փաշինյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն, և ըստ էության, ընդհանուր առմամբ, որ պայմանավորվածությունները ոչ ամբողջությամբ պահպանվում են: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նոյեմբերի 4-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ միասին արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ այցելելու ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Փաշինյանը ծանոթացել է զինվորների ծառայության ընթացքին և սահմանագծում առկա օպերատիվ իրավիճակին:

«Պետք է արձանագրենք, որ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն, և ըստ էության, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ պայմանավորվածությունները ոչ ամբողջությամբ պահպանվում են: Ամեն դեպքում պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման: Խնդիրներ կան, որոնք թվում է, թե լուծված են, բայց մենք զինվորից պետք է իմանանք՝ դրանք լուծվա՞ծ են, թե՞ ոչ: Եթե խնդիրները բաց չքննարկենք, լուծումների հարցում կդժվարանանք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և Արցախի նախագահը զրուցել են զինծառայողների հետ՝ լսել հրամանատարների և շարքային կազմի կարծիքը տարբեր հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ ամեն ինչ արվելու է նախ և առաջ զինվորների հարմարավետության համար: «Ակտիվորեն քննարկում ենք սննդի ապահովման հետ կապված խնդիրները և հույս ունենք, որ այն մեխանիզմները, որոնք առաջարկվում են, կիրականացնենք պիլոտային ծրագրի միջոցով՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք արդյունավետ: Պարզ է, որ գործող համակարգը ոչ ոքի չի գոհացնում՝ ո՛չ հրամանատարական կազմին, ո՛չ զինվորներին, ո՛չ ծնողներին: Նաև կենցաղային հարցերի լուծման գործում հրամանատարության ներգրավվածությունը նրանց անպատեհորեն շեղում է զուտ մարտական պատրաստվածության խնդիրների լուծումից, և մենք խնդիր ունենք, որպեսզի զինվորականությունը զբաղվի բացառապես զինվորական գործով, իսկ կենցաղային ապահովման հարցերում այդքան շատ ժամանակ և էներգիա չծախսի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Դպրոցը ստեղծվում է երեխայի համար, այլ ոչ թե որպես աշխատատեղ. Փաշինյան

Կրթություն

Դպրոցը ստեղծվում է երեխայի համար, այլ ոչ թե որպես աշխատատեղ. Փաշինյան

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները

Հայաստան

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները

ՀՀ վարչապետն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

ՀՀ-ն խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

Ռուսաստան

ՀՀ-ն խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

Փաշինյանը մատնանշել է Հայաստանի առջև ծառացած երկու արտաքին կարևոր մարտահրավերները

Հայաստան

Փաշինյանը մատնանշել է Հայաստանի առջև ծառացած երկու արտաքին կարևոր մարտահրավերները

Փաշինյանի համոզմամբ՝ ընդդիմադիր շարժումը տապալվել է՝ պայմանավորված իրական Հայաստանի գաղափարախոսության ժողովրդական ընկալմամբ

Հայաստան

Փաշինյանի համոզմամբ՝ ընդդիմադիր շարժումը տապալվել է՝ պայմանավորված իրական Հայաստանի գաղափարախոսության ժողովրդական ընկալմամբ

ՔՊ-ն ամփոփել է կուսակցության 4-րդ քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները

Քաղաքականություն

ՔՊ-ն ամփոփել է կուսակցության 4-րդ քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները

ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարը ԵՀ նախագահ ֆոն դեր Լայենին է փոխանցել  ՀՀ վարչապետ Փաշինյանի ուղերձը

Վարչապետ

ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարը ԵՀ նախագահ ֆոն դեր Լայենին է փոխանցել  ՀՀ վարչապետ Փաշինյանի ուղերձը

Հայաստանում վերջին տվյալներով աշխատանքի է անցել ԼՂ-ից բռնի տեղահանված 16 հազար 300 անձ. փոխվարչապետ

Հայաստան

Հայաստանում վերջին տվյալներով աշխատանքի է անցել ԼՂ-ից բռնի տեղահանված 16 հազար 300 անձ. փոխվարչապետ

Նիկոլ Փաշինյանն ու Վիկտոր Ռիխտերը քննարկել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ու Վիկտոր Ռիխտերը քննարկել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում