Հայաստան

Փաշինյանը մատնանշել է Հայաստանի առջև ծառացած երկու արտաքին կարևոր մարտահրավերները

3 րոպեի ընթերցում

Փաշինյանը մատնանշել է Հայաստանի առջև ծառացած երկու արտաքին կարևոր մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրական Հայաստանի գաղափարախոսության հիմքն է համարում է ժողովրդի ուղերձը կառավարությանն ու իր վերնախավին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Նիկոլ Փաշինյանը խոսել է Հանքավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Քաղաքական ժողովում և նշել, որ իրական Հայաստանի  գաղափարախոսության հիմքում ժողովրդի ուղերձն է կառավարող մեծամասնությանն ու իր վերնախավերին առ այն, որ ուզում է ոչ թե տառապել, այլ՝ ապրել:

«Ժողովրդի ուղերձն իր էլիտաներին և մեզ՝ որպես իշխող, կառավարող մեծամասնություն, հետևյալն է՝ կարող եք, արդյոք, ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք, պարզապես ապրենք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ժողովուրդն Հայաստանում ցանկանում է ոչ թե Գողոգոթայի ճանապարհով անցնել, այլ՝ պարզապես ապրել, երեխաներ ունենալ ու բարեկեցություն ստեղծել նրանց համար, հատկապես, որ դրա համար ունի ամենակարևոր գործիքը՝ պետությունը:

Ըստ վարչապետի՝ այսօր Հայաստանում տեղի է ունենում բանավեճ հետևյալ կարևոր ու հայեցակարգային հարցի շուրջ՝ ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը հավերժական պայքարի, թե՝ ապրելու, մարդկանց կյանքը, ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը հնարավոր դարձնելու գործիք է: 

«Իմ կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունը հենց սա է՝ կյանքի գաղափարախոսությունը դարձնել պետական գաղափարախոսություն: Ազատություն տալ մեր քաղաքացիների ապրելու,  լավ ապրելու մղմանը և հնարավոր դարձնել դա, որովհետև մեր իրականության մեջ լավ ապրելու մղմանն ազատություն տրված չէ»,- նշել է Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ գաղափարախոսության իրագործումը լրջագույն մարտահրավերներ ունի:

Նրա խոսքով՝ կան միջազգային խոշոր խաղացողներ, որոնք ցանկանում են , որ հայ ժողովուրդը, շարունակ անցնելով մաքառման, տառապանքների ու գաղթի ճանապարհով, ստիպված լինի իրենցից փրկություն աղերսել:

«Հաջորդ արտաքին մարտահրավերն Ադրբեջանն է: Հենց հատկապես Արդբեջանը, որի ասածը եթե շատ կարճ ձևակերպենք հետևյալն է. «Դու ինձ չես թողել 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնելու, որ դու ապրես ու պիտի վրեժս քեզնից լուծեմ»: Մնացած միջազգային ամբողջ կոնյուկտուրան ՀՀ շուրջ այս երկուսի հիբրիդն են՝ տոկոսային տարբեր հարաբերությամբ՝ մի քիչ ավելի, պակաս, կամ վերաբերմունքն են այս երկու հայեցակարգերին»,- ընդհանրացրեց Փաշինյանն՝ ընդգծելով, որ ՀՀ-ում կառավարող մեծամասնության առաքելությունն այս մարտահրավերների կառավարումն է:

 

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Երևան

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

ՀՀ ՍԴ-ն մեկնաբանել է 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին վճիռը

Իրավունք

ՀՀ ՍԴ-ն մեկնաբանել է 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին վճիռը

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Հայաստանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. ՀՀ ԱԳՆ

Արտաքին քաղաքականություն

Հայաստանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. ՀՀ ԱԳՆ

Հնարավորություն եք ստանում սկսելու մաքուր էջից՝ պայմանով, որ կփոխեք գործելաոճը. քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ շինկազմակերպությունների ներկայացուցիչներին

Հայաստան

Հնարավորություն եք ստանում սկսելու մաքուր էջից՝ պայմանով, որ կփոխեք գործելաոճը. քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ շինկազմակերպությունների ներկայացուցիչներին

Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում

Հայաստան

Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում

Հուլիսի 26-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 26-ի միջոցառումների անոնս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում