ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մեծ հավանականությամբ կվերականգնվի հայաստանյան ավանդական խորհրդարանը, երբ Ազգային ժողովում կլինի որոշում կայացնող մեծամասնություն և ընդդիմադիր փոքրամասնություն, որը, դժվար թե որոշումների կայացման գործում ազդեցություն ունենա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Կարծում եմ, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հիմա պետք է ձևավորվեն, այլ ոչ թե ներկայումս գործողներից մեկը դառնա: Հիմա կայուն ընդդիմադիր ու իշխանական կուսակցություններ չկան: Տեսնենք, թե գործընթացն ինչպես կզարգանա: Ամեն դեպքում, մեծամասնություն կկազմի այն ուժը, որին կաջակցի Նիկոլ Փաշինյանը»,- ընդգծեց Իսկանդարյանը: