Տնտեսություն

Հարկային բեռը որոշակիորեն կնվազեցվի՝ եկամտահարկի և շահութահարկի մասով. Տիգրան Ավինյան

2 րոպեի ընթերցում

Հարկային բեռը որոշակիորեն կնվազեցվի՝ եկամտահարկի և շահութահարկի մասով. Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային բեռը որոշակիորեն կնվազեցվի՝ եկամտահարկի և շահութահարկի մասով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ArmProd EXPO 2018» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով՝ հարկային բեռի նվազեցումն ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծելու տնտեսավարողների համար: «Ընդհանուր ծրագիրը միտված է լինելու արտահանման խթաններ ստեղծելուն: Մեր պոտենցիալը գտնվում է հենց այս ոլորտում, և մենք պետք է զարգացնենք մեր արտահանման պոտենցիալը»,-նշեց Ավինյանը:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ Կառավարությունն աշխատում է ներառական տնտեսական աճի ծրագրի վրա, որը նախընտրական ծրագրի և ընտրվելու պարագայում ապագա կառավարության ծրագրի հիմքն է հանդիսանալու: «Մենք այս պահին շատ հստակ ռազմավարություն ենք մշակում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված, և այդ ռազմավարության ներքո քննարկվելու են բոլոր հնարավոր սուբսիդավորման ծրագրերը, որոնք որ թույլ կտան ոչ թե վարկեր, այլ կապիտալ ներդրումներ սուբսիդավորել: Դա վերաբերում է նոր այգիների հիմնմանը, ոռոգման համակարգերի տեղադրմանը, հակակարկտային միջոցների տեղադրմանն ու ապահովագրության ներդրմանը, որի ուղղությամբ 2019 թվականին պիլոտային ծրագիր ենք իրականացնելու»,-ընդգծեց Տիգրան Ավինյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում