Սպորտ

Դանիելյանը և Մկրտչյանը մեկնարկում են կանանց աշխարհի առաջնությունում 

1 րոպեի ընթերցում

Դանիելյանը և Մկրտչյանը մեկնարկում են կանանց աշխարհի առաջնությունում 

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց հավաքականի երկու ներկայացուցիչները մեկնարկում են աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի առաջնության անդրանիկ տուրում Լիլիթ Մկրտչյանի հակառակորդը կլինի Ուկրաինան ներկայացնող Աննա Ուշենինան: Էլինա Դանիելյանն ուժերը կչափի Հունգարիայի դրոշի տակ հանդես եկող Թրանգ Հոանգի հետ:

Այս տարի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում: Այն կմեկնարկի նոյեմբերի 2-ին և կավարտվի 23-ին: Մրցաշարին մասնակցում են 28 երկրի ներկայացուցիչներ:
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում