Մշակույթ

Aol-ի բրիտանական ծառայությունն անդրադարձել է հայկական խաչքարերին

1 րոպեի ընթերցում

Aol-ի բրիտանական ծառայությունն անդրադարձել է հայկական խաչքարերին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Aol ընկերության բրիտանական ծառայությունն անդրադարձել է հայկական խաչքարերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Aol.co.uk-ը հրապարակել է 2 րոպեանոց տեսանյութ, որտեղ ներկայացրել է հայկական հազարամյա խաչքարերը:

«Հայաստանը համարվում է աշխարհում առաջին քրիստոնյա երկիրը, իսկ պատմական խաչքարերը համարվում են նրա անցյալի հիշողությունները: Դրանք ավելի քան 1000 տարվա պատմություն ունեն, ու բոլորը տարբեր են: Չնայած, որ շատերը չեն պահպանվել, աշխարհում խաչքարերի ամենամեծ հավաքածուն այստեղ է»,- գրված է հոդվածում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում