Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «Ծաղկաձոր օփեն» մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «Ծաղկաձոր օփեն» մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը դարձավ «Ծաղկաձոր օփենի» հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 9 հնարավորից Հայկ Մարտիրոսյանը հավաքեց 7,5 միավոր: 2-5 տեղերը 6,5 միավորով կիսեցին 4 շախմատիստներ: «Ծաղկաձոր օփեն» մրցաշարին մասնակցում է 150 շախմատիստ: Այն անցկացվում է երկրորդ անգամ:

Պատանիների մրցաշարերում առաջին հորիզոնականներում ևս Հայաստանի ներկայացուցիչներ են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում