Սպորտ

Շանթ Սարգսյանը հաղթանակ տարավ աշխարհի առաջնության 9-րդ տուրում

1 րոպեի ընթերցում

Շանթ Սարգսյանը հաղթանակ տարավ աշխարհի առաջնության 9-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ընթացող շախմատի աշխարհի առաջնությունում կայացան 9-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղաների մինչև 16 տարեկանների առաջնության միանձնյա առաջատար Շանթ Սարգսյանը տոնեց հերթական հաղթանակը և շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Նույն ենթախմբում առաջատարների խմբում ընթացող Արթուր Դավթյանը պարտվեց և նահանջեց 10-րդ հորիզոնական: Պարտություն կրեց նաև մինչև 18 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Աննա Սարգսյանը և նահանջեց 6-րդ հորիզոնական:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում