Ճապոնիայի Այակո արքայադուստրը հրաժարվել Է տիտղոսից եւ ամուսնացել հասարակ մարդու հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Մեյձի տաճարում հոկտեմբերի 29-ին տեղի Է ունեցել Այակո արքայադստեր եւ նրա ընտրյալի՝ Կեյ Մորիտայի պսակադրության արարողությունը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, հայտնել Է «Մայնիտի» թերթը: «Հարսի սանրվածքն արված Էր Հեյան դարաշրջանի (794 – 1185 թվականներ) ոճով, եւ նրան հագցրել Էին ավանդական հանդերձ՝ կարմիր եւ կանաչ նախշերով»,- նշել Է հրատարակությունը: 28-ամյա արքայադուստր Այակոն 2002 թվականին վախճանված Նորիհիտոյի, որը Ճապոնիայի Ակիհիտո կայսեր զարմիկն Է, դուստրն Է: Այակոյի 32-ամյա ամուսինն արիստոկրատ չԷ, նա աշխատում Է «Նիպոն Յուսեն» խոշոր նավագնացային ընկերությունում:

Թերթը նշում Է, որ, ըստ ավանդույթի՝ կանայք, ովքեր ամուսնանում են կայսերական ընտանիքի անդամների հետ, ինքնաբերաբար դառնում են դրա անդամը: Միեւնույն ժամանակ աղջիկներն, ովքեր իրենց ամուսնական կապերով են կապում հասարակ մարդու հետ, ինչպես Այակոն, պետք Է հրաժարվեն տիտղոսից: Անցյալ շաբաթ արքայադուստրը հրաժեշտ Է տվել Ակիհիտո կայսերը եւ արքունիքի անդամներին: Ըստ որում, Japan Times-ի տեղեկություններով՝ հարսանիքից անմիջապես հետո Այակոն պետությունից կստանա 1,3 միլիոն դոլարի չափով վճարում, որպեսզի կարողանա պահպանել այն ապրելակերպը, որը համապատասխանում Է իր նախկին կարգավիճակին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն English Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին