Նիկոլ Փաշինյանը չի բացառել ԱԺ-ում վարչապետի ընտրության երկրորդ փուլում իր թեկնածության առաջադրումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ խորհրդարանում վարչապետի ընտրության երկրորդ փուլում ևս կառաջադրի իր թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում.

«Նոյեմբերի 1-ին կունենանք ազատ արձակված խորհրդարան, բայց թե ինչ սցենարով կտեսնեք: Տնետասական ներկա իրավիճակին և զարգացման ռազմավարությանն անդրադառնալու նկատառումով, ինչպես նաև քաղաքական այլ նկատառումներով չեմ բացառում, որ կառաջադրվեմ որպես վարչապետի թեկնածու»,- ասաց Փաշինյանը՝հավելելով, որ նախորդ քննարկման ժամանակ չի հասցրել ասել այն ամենը, ինչ որ կցանկանար՝ մասնավորապես տնտեսության մասին:

Խորհրդարանն արձակելու ճանապարհին հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում: Քանի որ առաջին փուլով տեղի ունեցած քվեարկության արդյունքում վարչապետ չընտրվեց, խորհրդարանում ՀՀ վարչապետի ևս մեկ ընտրություն կկայանա առաջին փուլի ընտրության քվեարկությունից 7 օր հետո, որին մասնակցելու իրավունք կունենան պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով:ՆիկոլՓաշինյանըվարչապետիպաշտոնիցհրաժարականէրտվելհոկտեմբերի16-ին: Հրաժարականինպատակըարտահերթխորհրդարանականընտրություններիհասնելնէ:Եթե վարչապետիհրաժարականիցհետոերկուշաբաթվաընթացքումխորհրդարանըվարչապետչի ընտրում,Ազգայինժողովնարձակվումէևնշանակվումենարտահերթխորհրդարանական ընտրություններ:

Հայերեն English Русский

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը

Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու գույքը վնասելու դեպքով 31-ամյա տղամարդ է ձերբակալվել

Հունաստանի Լարիսա քաղաքում Հայաստանի անկախության 35-ամյակը նշել են մանկական նկարների ցուցահանդեսով

Աջափնյակում սպանության գործով հետախուզվող տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնումը