Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է Ծաղկաձոր Օփենի աղյուսակը

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է Ծաղկաձոր Օփենի աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը գլխավորում է Ծաղկաձորի միջազգային մրցաշարի աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ծաղկաձորում ընթացող Ծաղկաձոր Օփեն միջազգային մրցաշարում երեկ կայացավ մրցաշարի 6-րդ տուրը: 6-րդ տուրից հետո աղյուսակը սկսեց միանձնյա գլխավորել Հայկ Մարտիրոսյանը: Երկու շախմատիստ՝Արթուր Հողմրցյանը և Սարգիս Մանուկյանը, առաջատարին զիջում են կեսական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները: Այսօր կայանալիք 7-րդ տուրում Մարտիրոսյանը և Մանուկյանը կմրցեն միմյանց դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում