Քաղաքականություն

Փաշինյանը հայտնեց ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենախոշոր կաշառքի դեպքի հետ կապված քրեական գործի մասին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը հայտնեց ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենախոշոր կաշառքի դեպքի հետ կապված քրեական գործի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավորներից մեկի նկատմամբ կաշառքի հետ կապված քրեական գործ է հարուցված: Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը: «Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է, և արդեն երկու ամիս է՝ մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում այլ երկրից: Որ օրը եղավ, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ, դա կաշառքի գործ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ինչ-ինչ պատճառներով այդ թուղթը չեն ստանում, գործընթացը ձգձգվում է: «Մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, չգիտեմ, գուցե, այդ երկրի հետ որոշ կապեր կան, անընդհատ ձգում են: Լավ, կարող են մի շաբաթ էլ, մի ամիս էլ ձգեն, բայց տարբերակ չկա, այդ պատգամավորը կալանավորվելու է, ու դա լինելու է երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որը իր թելերով տանելու է այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»,- ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում