Ռուսաստանում ապրող մի շարք հայ գործարարներ ներդրումներ են կատարում և կատարելու ՀՀ սահմանամերձ գյուղերում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների զարգացման և ամրապնդման հարցերին նվիրված կլոր սեղանի ժամանակ Ռուսաստանից ժամանած, ծնունդով Հայաստանի սահմանամերձ շրջաններից գործարարները բարձրացրին իրենց հուզող հարցերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Օմսկ մարզի հայ համայնքի ղեկավար Արայիկ Թաթոյանը նշեց, որ այսօր կան մարտահրավերներ, որոնք պահանջում են կայծակնային արագությամբ կողմնորոշվել այս կամ այն հարցում, քանի որ մեծ խնդիրներ կան սահմանամերձ գյուղերում:

«ՀՀ սահմանամերձ գյուղերում խնդիրները բազմաթիվ են՝ գազը, լույսը, ջուրը, մանկապարտեզները, հիվանդանոցները և այլն: Այսօր մենք ունենք մի շարք խնդիրներ, և հույս ունեմ, որ, այստեղ հավաքվելով, կամփոփենք դրանք և կփորձենք լուծումներ տալ: Մենք պետք է զարգացնենք մեր սահմանամերձ և մնացած բոլոր գյուղերը»,- նշեց Թաթոյանը:

Վերջինս ՀՀ Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղից է և մեծ խնդիր է համարում այդ գյուղից բազմաթիվ գետաշենցիների արտագաղթը: Նա ընդգծեց, որ իրենք տարբեր պայմաններով միջոցներ են ստեղծում, որպեսզի բոլորը վերադառնան հայրենի գյուղ և շարունակեն աշխատել Հայաստանում:

«Օմսկի մարզը Ռուսաստանում երրորդն է, որտեղից մեր հայրենակիցները վերադառնում են Հայաստան: Ներքին Գետաշեն գյուղում արդեն իսկ կա գիշերային լուսավորություն, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներն ասֆալտապատված են և մեծ աշխատանքներ ենք տանում նաև այլ կառույցներ ունենալու համար: Մեր գյուղում վերջին 5-6 տարվա ընթացքում աճել է ծնելիությունը»,- ասաց Օմսկի հայ համայնքի ղեկավարը:

Թաթոյանը նշեց, որ պետք է ֆերմաներ ստեղծել, որպեսզի գյուղի բնակչությանը հնարավորություն տրվի զարգանալ և սեփական գյուղը զարգացնել:

Ռուսաստանի Կեմերովոյի մարզի հայերի միության ներկայացուցիչ Գեորգի Անտոնովն ընդգծեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հետ պայմանավորվել են, որ պատասխանատվություն պետք է կրեն Արարատի մարզի Երասխ գյուղին օժանդակելու և բարելավելու համար:

«Երասխի գյուղապետի հետ արդեն իսկ պայմանավորվածություն ունենք, որպեսզի նա մեզ տարածք տրամադրի, որտեղ մենք արտադրություն կսկսենք: Նորագույն արտադրություն է լինելու՝ կոմպոզիտային ամրանների, ինչով Հայաստանում զբաղվում է մեկ կազմակերպություն: Այդպիսով մենք պետությանը հարկ կվճարենք, աշխատատեղեր կստեղծենք»,- շեշտեց Գեորգի Անտոնովը:

Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների զարգացման և ամրապնդման հարցերին նվիրված առաջին լայն քննարկումը կայացել է Մոսկվայում՝ հուլիսի 8-ին, որին ներկա է եղել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն՝ իր ղեկավարած պատվիրակությամբ:

Հայերեն

Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում

Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ. Ռուբեն Վարդանյան

Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին. Reuters-ի անանուն աղբյուր

ՀՀ ԳԱԱ ինստիտուտը Վրաստանում տեղի ունեցած 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել