Մհեր Գրիգորյանը ԵԱՏՄ-ում նոր թվային և տեխնոլոգիական լուծումները ներկայացնելու համար բորսայի ձևավորման անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ հիմնական պահանջներից մեկը երկրների ջանքերի մեկտեղումն է, ինչն արդյունավետ է բոլորի համար, քանզի թույլ է տալիս բոլորին կմիավորվել և ներդնել իրենց ջանքերը նորարարությունների և նոր մշակումների մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Եվրասիական շաբաթ 2018» համաժողովի ընթացքում նման կարծիք հայտնեց Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ երկրները պետք է համապատասխան բորսա ձևավորեն, որտեղ կներկայացնեն նոր թվային և տեխնոլոգիական լուծումները, և այն պետք է գործի կոմերցիոն հիմունքներով:

«Այս պոտենցիալ միջնորդությունը չպետք է չպետք է ազդի ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի վրա: Մենք պետք է ունենանք օրենսդրություն, որի միջոցով կպաշտպանենք մտավոր սեփականության իրավունքը: Անհրաժեշտ է ճանապարհային քարտեզ, համաձայն որի կներդաշնակեցնենք օրենսդրությունները` մասնավորապես մտավոր սեփականության պաշտպանության ուղղությամբ»,-նշեց նա:

Մհեր Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ որքան շատ լինի ստանդարտացում ու որքան քիչ հնարավոր խոչընդոտները, որքան շատ բիզնեսը տրամադրված լինի զարգացման ուղղությամբ, այնքան ԵԱՏՄ երկրները կունենան ավելի մեծ տեխնոլոգիական առաջընթաց:

«Մենք ունենք օրենսդրությունների ներդաշնակեցման խնդիր, որովհետև ազգային մակարդակով իրականացվող նախաձեռնություններն առանց ուժերի միասնականացման կընթանան շատ ավելի բարդ և երկար»,-հավելեց նա:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն