Երևանում անցկացվող «Եվրասիական շաբաթ»-ին 100-ից ավելի ընկերություն է մասնակցում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովին, որն արդեն երրորդ անգամ է անցկացվում, մասնակցում է 100-ից ավելի ընկերություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ցուցահանդեսի աջակից «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը նշեց, որ արդյունքները հայտնի կլինեն ցուցահանդեսն ամփոփելուց հետո: «Այսօրվա այս ցուցահանդեսում միայն ազգային տաղավարներում հինգ ոլորտներում 60-ից ավելի ընկերություններ են ներգրավված՝ Հայաստանից Ռուսաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսի»,- ասաց նա:

Անդրադառնալով նախորդ ցուցահանդեսներում գրանցած արդյունքներին՝ Միրզոյանը հայտնեց, որ հայկական ընկերություններից մեկը մեծ պայմանագիր է կնքել Ռուսաստանի՝ ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործող ընկերություններից մեկի հետ:

«Ղազախստանում էլ ունենք դեղագործության ոլորտի վերաբերյալ պայմանագրեր: Բացի այդ, նաև «Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ որոշ հայկական արտադրողներ այս ձևաչափից դուրս ևս մասնակցում են ցուցահանդեսին, հիմնականում, սննդի արդյունաբերության, խմիչքների, գորգերի ոլորտում»,- ասաց նա:

«Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործարարների աջակցության խմբի ղեկավարը փաստեց, որ շարժը բավականին ակտիվ է: «Ցուցահանդեսի շրջանակներում տեղի են ունեցել նաև ընկերությունների հանդիպումերը առևտրային ցանցերի հետ, ինչպես ռուսական, այնպես էլ հայկական: Ամփոփելուց հետո մենք արդեն որոշակի արդյունքներ կարձանագրենք: Այս տարվա ցուցահանդեսի ուղղվածությունը հիմնականում դեղագործությունն էր, ճշգրիտ ճարտարագիտությունը, ինովացիաները, օրգանական գյուղատնտեսությունը, ինչպես նաև ոսկերչությունը»,- հավելեց Հայկ Միրզոյանը:

Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադ քաղաքի Բալթիյսկի շրջանի «Սուվենիրի Բալտիկի» ընկերության գործադիր տնօրեն Վասիլի Սեմյոնովը «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի ընթացքում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ ներկայացնում էր զարդեր՝ պատրաստված Կալինինգրադի սաթից:

«ԵԱՏՄ երկրներից մենք ամենաշատն արտահանում ենք Բելառուս, Ղազախստան, իսկ Հայաստանում մենք արդեն երրորդ անգամ ենք ներկայացնում մեր արտադրանքը: Արդեն իսկ հայ հաճախորդներ ունենք, ովքեր ոչ այնքան շատ, բայց գնումներ կատարում են: Գուցե որոշենք Հայաստան նույնպես մեծ ծավալով արտահանել, բայց դա կախված է տեղի գործարարների, քաղաքացիների հետաքրքրվածության աստիճանից: Դեռևս երեք խանութ կա, որոնք հետաքրքրվել են և տարին մեկ անգամ գնումներ են կատարում, բայց դա մեզ համար քիչ է, որպեսզի այստեղ էլ մեծ ծավալով արտահանենք»,- նշեց Սեմյոնովը:

SMD կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Մացակյանը, որը ներկայացնում է մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաներ, նշեց, որ դրանք ԵԱՏՄ երկրներ արտահանելու հետ կապված դեռևս ուսումնասիրություններ են իրականացվում:

«Մեր ապրանքն ամբողջությամբ արտադրվում է Հայաստանում, արտահանելու համար խոչընդոտներ կան: Մենք բավական մեծ ռեսուրսներ ենք տրամադրել, որպեսզի կարողանանք ունենալ EC և ISO հավաստագրեր, բայց ռուսական շուկա մտնելու համար պետք է պարտադիր ГОСТ-ին համապատասխանության հավաստագիր էլ ունենանք: Դա մեզ համար խնդիր չէ, ուղղակի, կարծում եմ, որ կարելի է ունենալ սերտիֆիկացիոն նշան, պետք չէ որպեսզի բոլորը տարբեր լինեն ու խոչընդոտներ ստեղծվեն: Ռուսական ГОСТ հավաստագիր ունենալը հավելյալ 6 ամիս ժամանակ է պահանջում»,- ընդգծեց Տիգրան Մացակյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելը կարող է հանգեցնել երկրի տնտեսության էլ ավելի բարելավման:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Բիզնես Արմենիա» հիմնադրամի աջակցությամբ 2018թ. հոկտեմբերի 22-24-ը Երևանում անցկացվում է ԵԱՏՄ տարածաշրջանում խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը։ «Եվրասիական շաբաթն» ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։

Հայերեն Français Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են