Սպորտ

Շախմատիստ Հովհաննես Գաբուզյանը հաղթեց Սենթ Լուիսի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Շախմատիստ Հովհաննես Գաբուզյանը հաղթեց Սենթ Լուիսի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթեց ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում տեղի ունեցող Ֆոլ Չեսս կլասիկ միջազգային շրջանային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գաբուզյանը հաղթանակ տոնեց նաև վերջին` 9-րդ տուրում և հավաքելով 7 միավոր՝ գրավեց առաջին հորիզոնականը: 2-4-րդ տեղերը հավաքած 5-ական միավորով կիսեցին 3 շախմատիստներ:

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում տեղի է ունենում Ֆոլ Չեսս կլասիկ միջազգային շրջանային մրցաշարին մասնակցում էին 10 գրոսմայստերներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում