Սպորտ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանի հաջորդ մրցակիցը մեքսիկացի է

1 րոպեի ընթերցում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանի հաջորդ մրցակիցը մեքսիկացի է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանի հաջորդ մրցակիցը պրոֆեսիոնալ ռինգում հայտնի է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Punch Boxing պրոմոթերական ընկերությունից, հոկտեմբերի 27-ին Մոսկվայում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շոուի ընթացքում ռինգ դուրս կգա նաեւ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը, ով կանցկացնի իր 11-րդ մենամարտը: Աբգարյանը կմրցի մեքսիկացի Էֆրեյն Պերես Լազարոյի հետ, ով պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 29 մենամարտերից 19-ում հաղթանակ է տոնել ու կրել 10 պարտություն: Նարեկ Աբգարյանը հաղթանակ է տոնել իր անցկացրած բոլոր 10 մենամարտերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում