Հասարակական

Գյումրիում մեքենան բախվել է գնացքին

1 րոպեի ընթերցում

Գյումրիում մեքենան բախվել է գնացքին

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մեքենան ընթացքից հայտնվել է երկաթգծի վրա և բախվել գնացքին: Հոկտեմբերի 17-ին ժամը 21-ի սահմաններում բախվել են Գյումրիից Երեւան ընթացող բեռնատար գնացքը և BMW մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը նախնական տվյալներով BMW -ի վարորդը կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել երկաթգծի վրա և շրջվել։ Գնացքը հարվածել է մեքենային և մի քանի մետր իր հետ տարել այն։ Մեքենայում եղել է միայն վարորդը, ով հասցրել է նախ անձատել մեքենան, ապա դուրս գալ մինչև գնացքի հետ բախումը։ Նա չի տուժել։ Երկաթուղու աշխատակիցները մեքենան դուրս են բերել ռելսերից:

Գյումրիի Երևանյան խճուղում ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում։ Փողոցի մի մասը փակված է և շրջանցիկ ճանապարհով են վարորդները երթևեկում։ Նախնական տվյալներով՝ BMW -ի վարորդը փորձել է շրջանցել փոսերն ու դիտահորերը և հարվածել է նոր տեղադրված եզրաքարերին ու կորցրել կառավարումը։

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում