Սպորտ

Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանի հաջորդ մրցակիցը հայտնի կլինի մոտ օրերս

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանի հաջորդ մրցակիցը հայտնի կլինի մոտ օրերս

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը հաջորդ մենամարտը կանցկացնի այս տարի:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Punch boxing պրոմոթերական ընկերությունից: Աբգարյանի հաջորդ մրցակիցը հայտնի կլինի մոտ օրերս:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատարներից Նարեկ Աբգարյանը հունիսի 30-ին Իսպանիայի Բենիդորմ քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում 10 ռաունդում բացահայտ առավելությամբ հաղթել է մեքսիկացի Խեսուս Գալիսիային ու նվաճել է WBC International Silver գոտին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում