Քաղաքականություն

Հայաստանը պետք է աշխատի Աֆրիկայում ներկայությունն ապահովելու համար. Նիկոլ Փաշինյան  

1 րոպեի ընթերցում

Հայաստանը պետք է աշխատի Աֆրիկայում ներկայությունն ապահովելու համար. Նիկոլ Փաշինյան  

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի արդյունքում ֆրանկոֆոն երկրների հետ Հայաստանի արտաքին կապերն ու հարաբերությունները էականորեն ընդլայնվեցին և բարելավվեցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված հաջորդ քայլը լինելու է Աֆրիկայում Հայաստանի ներկայությունն ապահովելը՝ նկատելով, որ Հայաստանն աֆրիկյան երկրներում դեսպանատուն չունի (բացի Եգիպտոսից - խմբ): «Մենք հիմա պետք է աշխատենք Աֆրիկայում մեր ներկայությունն ապահովելու համար»,- ասել է նա:

Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջոցառումների օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է աֆրիկյան մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք մասնակցել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի և Ֆրանկոֆոնիայի այլ միջոցառումների աշխատանքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում