Հայաստանը և Ֆրանսիան վաղեմի բարեկամությունը ներկայացրել են «Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր» երևանյան ցուցահանդեսում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր» խորագրով ցուցահանդեսում ներառված են ձեռագրեր, հնատիպ գրքեր, քարտեզներ, լուսանկարներ, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել դարերի ընթացքում հայերի և ֆրանսիացիների միջև ձևավորված մշակութային, պատմամշակութային հարաբերությունների և փոխազդեցությունների մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Երևանում անցկացվող 17-րդ գագաթնաժողովի շրջանակում իրականացվող միջոցառումը բացվեց հոկտեմբերի 11-ին Մատենադարանում:

«Կան ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են չորրորդ դարը: Հայ-ֆրանսիական հարաբերությունները ավելի են ակտիվացել խաչակիրների ժամանակաշրջանում: Պետք է փաստենք, որ այդ ժամանակ ֆրանսիացիների աչքին հայերը հերետիկոսներ էին, բայց կապերն ակնառու էին»,- նշեց ցուցահանդեսի համադրող, ֆրանսահայ պատմաբան, հայագետ Արմեն Կլոդ Մութաֆյանը:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը շեշտեց, որ շատ է կարևորում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում կազմակերպված ցուցահանդեսը:

«Գագաթնաժողովի ընթացքում ուրախալի փաստ եմ արձանագրել: Տարբեր երկրների ղեկավարներն իրենց ելույթներում առանձնակի ընդգծում էին մշակույթի դերը ժողովուրդների, ազգերի, պետությունների մերձեցման հարցում: Դա ևս մեկ առիթ է արձանագրելու, որ մեր մշակույթով, մեր առանձնահատկություններով հետաքրքիր ենք աշխարհին և պետք է շարունակենք հանրահռչակել այն»,- շեշտեց նախարարը:

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման առթիվ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) մեկենասությամբ Մատենադարանը հրատարակել է ցուցահանդեսի մասին պատմող երկլեզու գրքույկ և հայկական մանրանկարչությանը նվիրված ֆրանսերեն ալբոմ-ուսումնասիրություն: Ալբոմի հեղինակներն են Կարեն Մաթևոսյանը և Էդդա Վարդանյանը, լուսանկարների հեղինակն է Հրայր Բազե Խաչերյանը:

Հայերեն English Français Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով