Սպորտ

Արթուր Աբրահամը շախմատ է խաղացել Մագնուս Կարլսենի հետ

1 րոպեի ընթերցում

Արթուր Աբրահամը շախմատ է խաղացել Մագնուս Կարլսենի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը շախմատ է խաղացել հայազգի բռնցքամարտիկ աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարլսենը գրել է, որ շաբաթվա սկզբին շախմատ է խաղացել Մանչեսթերում, իսկ շաբաթվա վերջում` Համբուրգում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հետ:

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը կկայանա Լոնդոնում: 12 մրցախաղից բաղկացած կմեկնարկի նոյեմբերի 9ին և կավարտվի 26-ին: Աշխարհի գործող չեմպիոնը` նորվեգացի Մագնուս Կարլսենը ուժերը կչափի 26-ամյա Ֆաբիանու Կարուանայի հետ, ով հաղթել էր մայիսին Բեռլինում կայացած հավակնորդների մրցաշարում: Կարլսենն արդեն մեկ անգամ պաշտպանել է չեմպիոնի տիտղոսը` նախորդ անգամ մրցելով Սերգեյ Կարյակինի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում