Կոնգոն Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը համարում է Հայաստանի և Աֆրիկայի միջև տնտեսական համագործակցության կամուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական ֆորումը տնտեսական համագործակցության առումով կամուրջ կհանդիսանա Հայաստանի և Աֆրիկայի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տնտեսական ֆորումին լրագրողների հետ զրույցում ասաց Կոնգոյի փոստային բաժանմունքի, հեռախահաղորդկացության, նոր տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Էմերի Օկունջի Նջովուն:

«Անկասկածն այս տնտեսական այս ֆորումը կամուրջը կդառնա Հայաստանի եւ Աֆրիկայի, նաեւ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության միջեւ։

Դուք գիտեք, որ նորարական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, հաղորդակցության ոլորտը այն ոլորտն է, որի վերաբերյալ գիտելիքները, փորձը, նաեւ մշակույթը պետք է կիսել։ Եւ ուրեմն, ինչպես ասաց Հայաստանի նախագահը, կազմակերպելով այս ֆորումը, հնարավորություն տրվեց մարդկանց ճանաչել միմյանց, փոխանակվել փորձով»,-ասաց նախարարը:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում «Թումո»-ում մեկնարկեց տնտեսական ֆորումը: Հոկտեմբերի 10-ի այս միջոցառումն առաջինն է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովների պատմության մեջ: Այն անցկացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո: 2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ուղղությունը՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ռազմավարությունը: Ռազմավարության նպատակն է «ուժեղացնել ֆրանկոֆոն տնտեսական գոտին՝ դիմագրավելով տնտեսական, սոցիալական, էներգետիկ եւ բնապահպանական մարտահրավերների հանգեցնող խնդիրներին, ինչպես նաեւ հակազդել գլոբալ տնտեսական եւ ֆինանսական համակարգերում աճող անհամաչափություններին»:

Հայերեն Français

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով