Հասարակական

Տիեզերագնաց Անտոն Շկապլերովը Հայաստան բերեց տիեզերքում 197 օր անցկացրած ՀՀ պետական դրոշը

2 րոպեի ընթերցում

Տիեզերագնաց Անտոն Շկապլերովը Հայաստան բերեց տիեզերքում 197 օր անցկացրած ՀՀ պետական դրոշը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏՄԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» օդանավակայան հոկտեմբերի 6-ին ժամանեց փորձարկիչ տիեզերագնաց, Ռուսաստանի Դաշնության հերոս Անտոն Շկապլերովը, ով իր հետ բերեց Միջազգային տիեզերական կայանում 197 օր անցկացրած Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Շկապլերով նշեց, որ ինքն ավելի քան 8 հազար անգամ պտտվել է Երկրի շուրջը, տիեզերքից բազմաթիվ անգամ տեսել է Հայաստանը, Երևանը և Սևանա լիճը, նկարել այդ տեսարանները և տեղադրել սոցիալական ցանցի իր էջում:

«Ես երազում էի լինել Հայաստանում և շնորհիվ բարերար Հրաչյա Պողոսյանի հնարավորություն ունեցա ժամանել և ավելի մոտիկից ծանոթանալ երկրի հետ: Ցավոք, կարճ ժամանակով եմ գալիս՝ ընդամենը երեք օր, որովհետև ներկայումս տիեզերական թռիչքից հետո վերականգման փուլում եմ գտնվում, սակայն կհասցնեմ գոնե հիմնական տեսարժան վայրերն ուսումնասիրել: Կարծում եմ՝ մյուս անգամ ավելի երկար ժամանակով կգամ»,- ասաց Շկապլերովը:

Տիեզերագնացը պատրաստվում է դրոշը նվիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Շկապլերովը նաև հայտնեց, որ երկու շաբաթ հետո տիեզերագնաց Օլեգ Արտեմևը Հայաստան է բերելու Երևանի դրոշը:

Անտոն Շկապլերովը Հայաստան է ժամանել պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի հրավերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում