Իրանագետի համոզմամբ, Սիրիան այն «կարմիր գիծն» է, որից Իրանը չի հրաժարվելու

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հետ կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը երկու երկրների միջև փոխադարձ սպառնալիքների, հնչեցված մեղադրանքների ու միմյանց դեմ ուղղված գործողությունների շարունակությունն է: Իրանագետ Արմեն Իսրայելյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Իրանը, դիմելով ՄԱԿ-ի միջազգային դատարան, փորձեց վիճարկել ԱՄՆ-ի պատժամիջոցները: ՄԱԿ-ի միջազգային դատարանը պահանջել է ԱՄՆ-ից դադարեցնել Իրանի դեմ սահմանած մի շարք պատժամիջոցների գործողությունը: Մասնավորապես, ԱՄՆ-ն պետք է չեղարկի Իրանի դեմ այն պատժամիջոցները, որոնք վերաբերում են մարդասիրական հարցերին և քաղաքացիական ավիացիային:

«ԱՄՆ-ի այս քայլը պատասխանն էր Իրանին ՄԱԿ-ի դատարան դիմելու համար: Ցույց է տրվում, որ պատրաստ է հակադարձ գործողություններ իրականացնել: ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը Իրանում համարում են դիվանագիտական մեծ հաղթանակ, չնայած դատարանի որոշումը հումանիտար ոլորտին է վերաբերում, ունի մարդասիրական նպատակ»,-ասաց Արմեն Իսրայելյանը: Սա արվում է այն ֆոնին, երբ փորձ է կատարվում Իրանին Մերձավոր Արևելքում մեկուսացնել:

«Մերձավոր Արևելքում Իդլիբի շուրջ զարգացումներ կան, փորձ է արվում Իրանին մեկուսացնել, թուլացնել նրա դիրքերը Մերձավոր Արևելքում: Վերջին օրերին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի իրականացրած հրթիռակոծությունն այն ցուցիչներից մեկն է, որ Իրանը փորձում է հստակ ընդգծել մի բան՝ պայքարելու է: Սիրիան այն կարմիր գիծն է, որից Իրանը չի հրաժարվելու»,-ասաց Արմեն Իսրայելյանը:

Խոսելով առկա զարգացումների համատեքստում Հայաստանի անելիքների մասին, իրանագետը նշեց, որ մենք պետք է շարունակենք այն օրակարգը, որն ունենք Իրանի հետ:

«Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քայլերը, միջազգային զարգացումները պետք է այլ համատեքստում դիտարկել: Մասնավորապես, խնդրին միայն չնայել այն տեսանկյունից, թե ԱՄՆ-ի պատժամիջոցները ինչ բացասական ազդեցություն կթողնեն, այլև այն մասով, թե ինչ դրական զարգացումներ կան Իրան-ԵՄ հարաբերություններում ու ինչպես կարող ենք օգտվել դրանից: Իսկ այդ դրական զարգացումները կան, օրերս Իրանի ԵՄ-ի պայմանավորվածություն եղավ բանկային փոխանցումների ոլորտում: Այսինքն՝ մենք փորձենք այդ դրական համագործակցությունից օգտվել»,-ասաց նա: Արմեն Իսրայելյանն ընդգծեց, որ մեծ հաշվով Իրանի արտաքին առևտրում ԵՄ-ն ավելի մեծ մասնաբաժին ունի, քան ԱՄՆ: Միլիարդավոր դոլարների շրջանառություն կա Իրանի և ԵՄ մի շարք անդամ երկրների հետ:

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս 1955թ. Իրանի հետ կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրից:

ՄԱԿ-ի միջազգային դատարանը պահանջել է ԱՄՆ-ից դադարեցնել Իրանի դեմ սահմանած մի շարք պատժամիջոցների գործողությունը: ԱՄՆ-ն պետք է չեղարկի Իրանի դեմ այն պատժամիջոցները, որոնք վերաբերում են մարդասիրական հարցերին և քաղաքացիական ավիացիային: Բացի այդ, դատարանը կողմերին կոչ է արել զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակասությունների խորացմանը: Բոլոր որոշումները դատավորների կողմից ընդունվել են միաձայն: Իրանն ամերիկյան պատժամիջոցների հարցով ՄԱԿ-ի դատարան էր դիմել հուլիսի 16-ին: Իրանի իշխանությունները պնդում են, որ մայիսին Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած պատժամիջոցները խախտում են 1955 թվականի պայմանագրի պայմանները:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում