Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ ԱԺ կանոնակարգի փոփոխության օրինագծի շտապ ընդունման նպատակն էր հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ Ելք խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ ԱԺ կանոնակարգի փոփոխության օրինագծի ընդունման նպատակը հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացում է եղել: Պատգամավորը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«ԱԺ կանոնակարգի փոփոխությունների օրինագծի հապճեպ ընդունումն ինձ համար անակնկալ էր: Դրա քվեարկությունը պետք է լիներ այսօր առավոտյան: Հետևաբար՝ այդ շտապողականությունը մեկ նպատակ ուներ՝ կոնսոլիդացնել հակահեղափոխական ուժերին մեկ առանցքի շուրջ, նաև իր ուժը ցուցադրելը»,-ասաց Աղազարյանը:

Նա համաձայն է, որ պատգամավորի աշխատանքը չպետք է խոչընդոտվի, բայց, մյուս կողմից, կարծում է, որ պատգամավորները պետք է հասկանան, որ այդ օրենքի նախագծի ընդունումը հակասահմանադրական է: «Սահմանադրությունն ասում է, որ եթե տասնչորս օրվա ընթացքում վարչապետ չի ընտրվում, ապա ԱԺ-ն օրենքի ուժով ցրվում է: Օրինագիծն առաջարկողներն ասում են, որ հանեն այն օրերը, որոնց ընթացքում ինչ-ինչ պատճառներով կխոչընդոտվի նրանց աշխատանքը: Օրենքը հակասահմանադրական է, իրենց նպատակը՝ քաղաքական»,-նշեց Աղազարյանը:

Անդրադառնալով վարչապետի թեկնածու չառաջադրելու համար վարչապետին առաջարկված հուշագրին՝ նա նշեց՝ եթե նույնիսկ հուշագիր ստորագրեն, կարող են դրժել, բայց պետք է հաշվի նստեն համաժողովրդական իրավիճակի հետ և խոհեմ գտնվեն:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը ՀՀԿ հրավերով հոկտեմբերի 2-ին ժամը 19:30 –ի հրավիրված արտահերթ նիստում ընդունվեց 67 կողմ ձայնով: Կողմ էին քվեարկել պատգամավոր ՀՀԿ-ից, Ծառուկյան դաշինքից և ՀՅԴ-ից: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք անցկացրեց Բաղրամյան պողոտայում, հետո գնաց ԱԺ և բանակցեց խմբակցությունների հետ: Ընդունված փոփոխությամբ, եթե ԱԺ պատգամավորների համար խոչընդոտող հանգամանքներ լինեն նիստին մասնակցելու համար, ապա ԱԺ նախագահը կարող է նիստը հետաձգել : Ելք-ը դեմ էր արտահատվել դրան՝ ասելով, որ դա խորհրդարանը ցրելը կանխելու փորձ է:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում