Մշակույթ

Քո հիասքանչ արտիստիզմը երբեք չի կորչի և չի մոռացվի. Պլասիդո Դոմինգոյի ցավակցական գրառումը Ազնավուրի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Քո հիասքանչ արտիստիզմը երբեք չի կորչի և չի մոռացվի. Պլասիդո Դոմինգոյի ցավակցական գրառումը Ազնավուրի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն ցավակցական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օպերային երգիչը «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել է.

«Լեգե′նդ: Հանգչիր խաղաղությամբ իմ թանկագին Շառլ: Քո գոյությունը մեզ շատ ուրախություն է տվել, և քո հիասքանչ արտիստիզմը երբեք չի կորչի և չի մոռացվի: Թող Աստված օրհնի քո հոգին և պահի: Ցտեսություն, Շառլ»:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը վախճանվել է հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում