Զոհրաբ Մնացականյանն Ազնավուրի մեծությունը նրա ոգու ու պարզության մեջ է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին հիշում է որպես կյանքը և աշխարհը սիրող մարդու: Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը նշեց Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում նրա հիշատակին կազմակերպված մոմավառության շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Կյանք սիրող էր, աշխարհ սիրող, մարդուն սիրող: Այդպես եմ ես իրեն հիշում»,- նշեց նախարար Մնացականյանը՝ հավելելով, որ Ազնավուրի հետ անձնապես շփվելու պատիվ է ունեցել: «Նրա մեծությունը նրա ոգին ու պարզությունն էր»,- ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարն անդրադարձել է շանսոնյեի բարեգործական գործունեությանը եւ Հայաստանի համար նրա ունեցած հեղինակության նշանակությանը եւ հիշել Ազնավուրի անվան հետ կապված մի դրվագ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան աշխատած տարիներից:

«Ես դեսպան էի ՄԱԿ-ում՝ Ժնեւում , այն ժամանակ մտնում էի ՄԱԿ, մեքենան մի րոպե կանգնեց դարպասների մոտ, անվտանգության աշխատողներից մեկը ասաց՝ շատ ներողություն, պարող դեսպան, Ձեզ չէինք հանդիպել նախկինում, ո՞ր երկրի դեսպանն եք: Ես ասացի՝ Հայաստանի Հանրապետության դեսպանն եմ: Ասաց՝ օ՜, Հայաստան, Ազնավուր: Դուք այստեղ կարող եք միշտ մտնել՝ առանց որեւէ խոչընդոտի»,- հիշեց նախարար Մնացականյանը՝ հավելելով, որ սա մի դրվագ է, որը ցույց է տալիս, թե ինչ նշանակություն ուներ Ազնավուրի կապը Հայաստանի հետ:

Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացել էմեծանունֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Հայերեն Français

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց