Մշակույթ

Եվրոպան կորցրել է իր ամենագեղեցիկ ձայներից մեկը. Ժան Կլոդ Յունկերը ցավակցել է Ազնավուրի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Եվրոպան կորցրել է իր ամենագեղեցիկ ձայներից մեկը. Ժան Կլոդ Յունկերը ցավակցել է Ազնավուրի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Ժան ԿլոդՅունկերը մասնավորապես նշել է. «Խորապես վշտացած եմ նրա մահվան մասին լուրով: Շառլ Ազնավուրը եղել է մի ամբողջ սերնդի ոգեշնչման աղբյուր՝ մարմնավորելով Ֆրանսիայի գեղեցիկ պատկերը, - ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

Նրա խոսքով` մինչեւ իր վերջին շունչը մեծ արվեստագետը, երգիչը, կոմպոզիտորը և դերասանը հարստացրել է մեր կյանքը իր արվեստով: «Այսօր Եվրոպան կորցրել է իր ամենագեղեցիկ ձայներից մեկը»,- ընդգծել է Ժան ԿլոդՅունկերը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում