Մշակույթ

Ես կկարոտեմ քեզ իմ՝ Երկրի վրա մնացած օրերի ընթացքում, Շառլ. Ժան Կլոդ Վան Դամը ցավակցել է Ազնավուրի ընտանիքին և սիրելիներին

1 րոպեի ընթերցում

Ես կկարոտեմ քեզ իմ՝ Երկրի վրա մնացած օրերի ընթացքում, Շառլ. Ժան Կլոդ Վան Դամը ցավակցել է Ազնավուրի ընտանիքին և սիրելիներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ժան Կլոդ Վան Դամը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ժան Կլոդ Վան Դամը գրել է. «Ես կկարոտեմ քեզ իմ՝ Երկրի վրա մնացած օրերի ընթացքում, Շառլ։ Քո երգերը հավերժ են։ Իմ մտքերն ու աղոթքները նրա ընտանիքի ու սիրելիների հետ են»:

Հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում կյանքից հեռացել է մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում