Մշակույթ

Ազնավուրը հզոր երգիչ և անկրկնելի բանաստեղծ էր. Մարին լե Պեն

1 րոպեի ընթերցում

Ազնավուրը հզոր երգիչ և անկրկնելի բանաստեղծ էր. Մարին լե Պեն

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդՄարին լե Պենը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ նշելով, որ Ազնավուրը հզոր երգիչ և անկրկնելի բանաստեղծ էր:

«Հզոր երգիչ և անկրկնելի բանաստեղծ, ով թողել է մեզ անգերազանցելի հարուստ երաժշտացանկ»,- նշել է Մարին լե Պենը:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է 94 տարեկան հասակում:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում