Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո
1 րոպեի ընթերցում
![Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/10/949226.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու-երեկո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Punch Boxing» պրոմոթերական ընկերության նախագահ Արամ Դավթյանը: «Այս տարի` դեկտեմբերի 8-ին ցանկություն ունենք Ծաղկաձորում պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո անցկացել: Բռնցքամարտիկների վերջնական ցուցակը հայտնի չէ, թե ովքեր կմասնակցեն: Մենամարտողների շարքում իհարկե կլինեն հայ պրոֆեսիոնալ մարզիկները»,-ասաց Դավթյանը:
Երեկոյի տոմսերի գինը կսկսվի 5000 դրամից: