Սպորտ

Թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի առաջին ռակետ, թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Պեկինի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ATP շարքի Պեկինի մրցաշարի առաջին տուրում Կարեն Խաչանովը մրցում էր ԱՄ ներկայացուցիչ Սեմ Քերիի հետ: 1 ժամ 14 րոպե ձգված մրցախաղում հայազգի թենիսիստ հաղթեց երկու սեթերում` 6:4, 6:4 հաշվով:

Խաչանովի հաջորդ մրցակիցը Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ԱՄՆ բաց առաջնության փոխչեմպիոն արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում