Երևանում հոկտեմբերի 22-24-ը կանցկացվի «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Բիզնես Արմենիա հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերի 22-24-ըԵրևանում կանցկացվի ԵԱՏՄ տարածաշրջանում խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Եվրասիական շաբաթն» ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։

Գործարար համաժողովին նախատեսվում է ԵԱՏՄ-ից շուրջ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերությունների մասնակցություն։ Ցուցահանդեսային մասը կմիավորի արտահանող և արտահանման ներուժ ունեցող ԵԱՏՄ երկրների ընկերություններին՝ հետևյալ ոլորտներից.

• գյուղմթերքի վերամշակում և սննդարդյունաբերություն,

• դեղագործական և բժշկական արտադրանք,

• թեթև արդյունաբերություն,

• շինանյութերի արտադրություն,

• ՏՏ և ճշգրիտ ճարտարագիտություն,

• Ոսկեգործություն։

Հայկական ընկերությունների հայտերի հավաքագրումն իրականացնում է Բիզնես Արմենիա հիմնադրամը։ Ընկերությունների մասնակցությունը հաստատում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ստեղծված «Եվրասիական շաբաթ» միջոցառման կազմկոմիտեն։ Հաստատված ընկերություններին անվճար կտրամադրվի 10 ք.մ ստանդարտ տաղավար: Ցուցահանդեսի մասնակիցների ընտրության համար հաշվի կառնվեն հետևյալ չափորոշիչները՝ արտադրանքի արտահանման, նորարարական ներուժի և կոոպերացիոն հնարավորությունների առկայությունը։

Ցուցահանդեսի հայտերի ներկայացման վերջնաժամկետը2018թ. հոկտեմբերի 8-ն է։ Խնդրում ենք լրացնել կցված հայտը, այնուհետև ստորագրված/կնքված տարբերակըPDFձևաչափով ուղարկել anahit.mkrtchyan@businessarmenia.am էլ-հասցեին։

Համաժողովի մասնակիցների գրանցումը կիրականացվի մինչև հոկտեմբերի 8-ը՝www.eurasianweek.orgկայքէջում, որը նրանց հնարավորություն կտա B2B հանդիպումներ կազմակերպել ԵԱՏՄ այլ ընկերությունների հետ։

Մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպչական հարցերով ցանկացողները կարող են դիմել Բիզնես Արմենիայի Արտահանողների աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանին՝ էլ. հասցե` anahit.mkrtchyan@businessarmenia.am; հեռ.՝ +374 11 597 800։

Հայերեն English Français

Podcast-Հարց բժշկին. ինչ անել միջատների խայթոցների դեպքում

Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում

Իրանի փոխնախագահը վստահ է, որ երկիրը կհաղթի ԱՄՆ-ին տնտեսական պատերազմում

Հայրենասիրությունը ոչ միայն պատմության արժևորումն ու դրա հանդեպ էմոցիան է, այլ նաև պատասխանատվություն է պետության ներկայի և պարտավորություն ապագայի նկատմամբ․ ՆԳ նախարար

Թրամփն աջակցել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական համաձայնագրին

Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթ

Երևանից Կապան՝ մեկ ժամում․ «Սյունիք» օդանավակայանը դիտարկում է նաև միջազգային չվերթների մեկնարկը

Իրանի ԱԳՆ-ն քննադատել է Կանադային ԱՄՆ-ին աջակցելու համար

Մոսկվան և Կիևը նոր հարվածներ են փոխանակել. կան զոհեր և վիրավորներ

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ