Ֆրանսալեզու TV5 Monde հեռուստաալիքը Հայաստանում հասանելի է մալուխային օպերատորների փաթեթներում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսալեզու TV5 Monde հեռուստաալիքի հաղորդումները Հայաստանում հասանելի են մալուխային օպերատորների փաթեթներում. հեռուստաալիքի մուտքը Հայաստան ապահովվել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի աջակցությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը նշեց, որ հեռուստաալիքն ընդգրկվել է մալուխային օպերատորների հիմնական փաթեթում:

«Մենք աջակցել ենք, որ TV 5 MONDE-ը ներգրավված լինի կաբելային օպերատորների փաթեթում: Արդեն մի քանի ամիս է հայաստանցիները հնարավորություն ունեն դիտելու «TV 5 MONDE»-ի ֆրանսալեզու հաղորդումները: Տարբեր օպերատորներ տարբեր ժամանակներում են իրենց ցանցում հեռուստաալիքն ընդգրկել, սակայն այս պահին կարող եմ, ասել, որ պրակտիկորեն հիմնական կաբելային օպերատորների ցանցերում հեռուստաալիքը կա: Նույնիսկ հյուրանոցների հետ ենք աշխատանք տարել, որ հեռուստաալիքների ցանկում ներառեն նաև TV 5 MONDE-ը»,-ասաց Գագիկ Բունիաթյանը:

Հեռուստաալիքի սփռումն ամբողջ Հայաստանի տարածքով է, TV 5 MONDE-ն ներառված է անվճար փաթեթներում, այսինքն, մալուխային օպերատորների բաժանորդները հեռուստաալիքի հաղորդումները դիտելու համար հավելյալ վճարումներ կատարելու անհրաժեշտություն չունեն:

Հոկտեմբերի 7-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ / Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնադրվել է 1970թ-ին։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը որպես իր առաջնային առաքելություն է համարում աշխատանքները՝ ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների, ֆրանսերեն լեզվի և մշակութային ու լեզվաբանական բազմազանության առաջխաղացման, կրթության, անդամ երկրների և կառավարությունների միջև համերաշխության ուժեղացման՝ նրանց տնտեսական աճն ամրապնդելուն ուղղված բազմակողմանի համագործակցության գործողություններով:

2003թ. Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) գագաթաժողովում Հայաստանը ձեռք է բերում ՖՄԿ-ում դիտորդի կարգավիճակ, իսկ այնուհետև` 2008թ. հոկտեմբերին, Քվեբեկ-Կանադայի գագաթաժողովում դառնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ։ ՀՀ ԱԳ նախարարն ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովներին և 2008թ. Քվեբեկի գագաթաժողովից սկսած՝ ի պաշտոնե ապահովում նաև Հայաստանի ներկայությունը ֆրանկոֆոն գերագույն ատյանների ժողովներում: Ասոցացված անդամի կարգավիճակ ձեռք բերելուց հետո Հայաստանում ֆրանկոֆոն նախաձեռնությունները համակարգելու նպատակով ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանկոֆոնիայի հարցերով հատուկ խորհրդական է նշանակում: Հայաստանն իր ներկայացուցիչն ունի նաև Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում: Նա ակտիվորեն ներգրավված է ֆրանկոֆոնայի տարբեր ատյանների աշխատանքներում, այդ թվում՝ 2015-2017թթ. ընթացքում նախագահելով Համագործակցության և ծրագրավորման հանձնաժողովը:

Աննա Գզիրյան

Հայերեն English Français Русский

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել