Փաշինյանը ՀՀ Պուտինի այցի նպատակահարմար ժամկետ է համարում 2019-ի սկիզբը. ստորագրման համար կպատրաստվի պայմանագրային լուրջ փաթեթ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի նպատակահարմար ժամկետ է համարում հաջորդ տարվա սկիզբը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախկինում պայմանավորվածությունը եղել է կամ այս տարվա վերջ կամ այս տարվա սկիզբ: Քանի որ այս ընթացքում մշտական շփումներ են տեղի ունեցել, և դեռ լինելու են, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի հաջորդ տարվա սկզբում լինի այդ այցը, որպեսզի մենք փաստաթղթային որոշակի բազա ունենանք, որ այցի ընթացքում ստորագրվի: Ես հույս ունեմ, որ այս ընթացքում մենք պայմանագրային շատ լուրջ փաթեթ կպատրաստենք»,- ընդգծեց Փաշինյանը:

Անդրադառնալով Դուշանբեում երկու երկրների ղեկավարների զրույցին, որը ֆիքսել էին տեսախցիկները, Փաշինյանը նշեց, որ Պուտինի հետ քննարկում էին իրենց հաջորդ առանձնազրույցի կազմակերպման հարցերը:

«Վլադիմիր Պուտինի հետ քննարկում էինք մեր հանդիպումը, որովհետև գագաթնաժողովի ավարտին մենք նորից հանդիպեցինք ու առանձնազրույց ունեցանք»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն Français Русский

Կոլումբիայի նախագահը երկրի 15 դեպարտամենտներում տնտեսական արտակարգ դրություն է հայտարարել

Կոմիտասի 300 ձայնը՝ Արմավիրում. նոր նախաձեռնությունը նպատակ ունի կազմակերպել բարձրարժեք մշակութային միջոցառում

ՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերով

ՆԳՆ Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողների են հայտնաբերել․ առգրավվել է 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին

ԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական միջոցառումների ժամանակացույցը

Մոլդովայի նախագահը դատապարտել է Ռուսաստանի հարձակումներն Ուկրաինայի վրա․ Moldpres

ԱՀԿ-ն հայտարարել է էբոլայի դեմ 70 000 չափաբաժին պատվաստանյութ Կոնգո ուղարկելու մասին

Օգոստոսի 21-ի միջոցառումների անոնս

Վատիկանը մտահոգություն է հայտնել Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրի իրականացման դժվարությունների առնչությամբ

Կորեայի Հանրապետության վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին