Մշակույթ

Սոֆիայում բացվել է բուլղարահայ հայտնի նկարչի ցուցահանդեսը

1 րոպեի ընթերցում

Սոֆիայում բացվել է բուլղարահայ հայտնի նկարչի ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ին Սոֆիայի«Յուզինա»պատկերասրահում տեղի ունեցավ բուլղարահայ նկարիչ Արշակ Ներսիսյանի«Գույնը և ձևը»վերտառությամբ անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:

ՄԻնչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,իջոցառմանը մասնակցեցին արվեստի և մշակույթի գործիչներ, հասարակական կազմակերպությունների, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Արարողությանը ներկա էր Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Ցուցահանդեսին ներկայացված են հեղինակի վերջին տարիների կտավները, որոնք հագեցած են հայկական երանգներով և ներշնչում են ջերմություն և հանդարտություն:Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 14-ը:

Արշակ Ներսիսյանը ծնվել է 1952թ. Հայաստանում: Ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը: Մշտական բնակություն հաստատելով Բուլղարիայում՝ 1994թ.-ից Բուլղարիայի հայկական մշակութային ինստիտուտի տնօրենն է, նաև “Жените на Армения” (Հայաստանի կանայք) ամսագրի գեղարվեստական ղեկավարը: Տարբեր տարիներին ունեցել է ստեղծագործությունների շուրջ 30 անհատական ցուցահանդեսներ:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում