Տիգրանակերտի թանգարանից մ.թ.ա. առաջին դարի պարթևական մետաղադրամ է անհետացել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցում գտնվող թանգարանի երկրորդ սրահի ցուցափեղկից անհետացել է մ.թ.ա. առաջին դարով թվագրվողՄիհրդատ երրորդ պարթևի (մ. թ. ա. 57-54 թթ.) արծաթյա մետաղադրամը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ թանգարանի գործունեության ընթացքում առաջին անգամ է նման դեպք պատահում: «Որևէ գիտակ մարդ նման բան չէր անի: Իհարկե, շատ տհաճ դեպք է, բայց հուսով ենք, որ կբացահայտվի»,-ասաց նա՝ հավելելով, որ իրավապահներն արդեն աշխատանքներ են տանում դեպքը բացահայտելու առնչությամբ:

Պետրոսյանը նշեց, որ պարթևական դրամը հայտնաբերվել է Տիգրանակերտի անտիկ դամբարանադաշտի 2010 թվականի պեղումներից : «Դրամը գտնվում էր շատ ծանր ապակե կափարիչի տակ և ինչ-որ մեկին հաջողվել է այն բարձրացնել ու հանել»,-ասաց Պետրոսյանը:

Դեպքի առթիվ տարվում է նախաքննություն:

Հայերեն العربية English

Պատրաստվում ենք մեր ժողովրդին այլընտրանքային տարբերակներ առաջարկել․ Փաշինյանը՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու մասին

Դեմոկրատների առաջնորդն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում խոսնակի պաշտոնում

Վարչապետը կարևորել է ավագ սերնդի տնտեսական ներուժի իրացումն ու ակտիվ կյանքի հնարավորությունները

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն