Բռնցքամարտի ֆեդերացիաների շուրջ առաջացած սկանդալը չի հանդարտվում
1 րոպեի ընթերցում
![Բռնցքամարտի ֆեդերացիաների շուրջ առաջացած սկանդալը չի հանդարտվում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/09/948980.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և նորաստեղծ հայկական ֆեդերացիայի միջև ծագած սկանդալը շարունակվում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ երկու ֆեդերացիաների ներկայացուցիչները միմյանց հերթական անգամ մեղադրանքներ են ներկայացրել, մեղադրել այս կամ այն բանում, և, ի վերջո, ասուլիսը չկայացավ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը նախօրեին ժողով-հավաք էր անցկացրել և հրավիրել մյուս ֆեդերացիայի ներկայացուցիչներին, ովքեր չէին եկել:
Ավելի վաղ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնել էր, որ ՀԱՕԿ-ն ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը երկրորդ ֆեդերացիան են ստեղծում: