Սպորտ

Այս արշավն ուղղված է բռնցքամարտի դեմ. Արթուր Գևորգյան 

1 րոպեի ընթերցում

Այս արշավն ուղղված է բռնցքամարտի դեմ. Արթուր Գևորգյան 

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի ֆեդերացիան արտահերթ հավաք-ժողով էր հրավիրել, որտեղ քննարկվեց երկրորդ բռնցքամարտի ֆեդերացիայի (Հայկական բռնցքամարտի ֆեդերացիա) առկայության, ի հայտ եկող խնդիրները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը փաստեց, որ այս հանդիպմանը անձամբ հրավիրել է Հայկական բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին, սակայն ոչ մեկը չի ներկայացել: «Այս արշավն ուղղված է բռնցքամարտի դեմ, քանի որ ոչ մի պատճառ չեմ տեսնում, որ ուղղված լինի իմ դեմ: Ես ոչ մի ոտնձգություն թույլ չեմ տա ֆեդերացիայի նկատմամբ»,-ասաց նա:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով` կանոնակարգված գործողությունների արդյունքում լինում են նաև դժգոհողներ: «Տոտալ վերահսկողություն կա մյուս բոլոր մարզաձևերում՝ բացառությամբ ֆուտբոլի, շախմատի և բռնցքամարտի»,-շեշտեց Գևորգյանը:

Վերջինս փաստեց նաև, որ իրեն աջակցում են ՀԱՕԿ-ի նախկին երկու նախագահները` Ալեքսան Սարգսյանը և Բենուր Փաշայանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում