Բացվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի 110-ամյակին նվիրված ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի 110-ամյակին նվիրված՝ «Իսրայելյան՝ ծանոթ և անծանոթ» ցուցահանդեսի բացումը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից, ցուցահանդեսում ընդգրկված էին ճարտարապետի չիրականացած նախագծերը, կառուցված հայտնի շինությունների՝ ճարտարապետական փոքր ձևերի, հասարակական, արդյունաբերական, եկեղեցական կառույցների և հուշարձանների էսքիզներն ու նախնական տարբերակները:

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Արևշատյանը ողջունելով ներկաներին, նշել է, որ Ռաֆայել Իսրայելյանի գործերը ցուցահանդեսներում միշտ առանցքային նշանակություն են ունեցել: Դրանք ցուցադրվել են 2012 թվականին Վիեննայի «Խորհրդային մոդեռնիզմ» ցուցահանդեսում, զբաղեցնելով դահլիճի անմիջապես կենտրոնական հատվածը:

Պարոն Արևշատյանը մանրամասնորեն ներկայացնելով Ռ. Իսրայելյանի գործունեությունը, նշել է, որ նա ճարտարապետության մեջ առաջ է քաշել արմատապես նոր մտածողություն ու մոտեցումներ, որոնք ստեղծել են ահռելի ազդեցությամբ նոր մշակույթ, ավանդույթ ու դիրքորոշում: Այդ փոփոխությունների արդյունքում բազմաթիվ ճարտարապետներ ստիպված են եղել վերանայել նախկինում իրենց կողմից արված գործերը: Իսրայելյանի ստեղծագործական կյանքը բաժանվում է երեք շրջանների, որոնք ազդեցություն են ունեցել միջավայրի ստեղծման իսրայելյանական մոտեցումների վրա: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ճարտարապետի ժառանգները, նախկին ուսանողները, ընկերներն և պարզապես նրա արվեստը գնահատող մարդիկ:

Տաղանդաշատ ճարտարապետի աշխատանքներին անծանոթ աշխատանքներին ծանոթանալու հնարավորություն տվող ցուցադրությունը կտևի մեկ ամիս: Մուտքն ազատ է:

Հայերեն Français

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել