Սպորտ

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը ահազանգում է` ՀԱՕԿ-ը նոր բռնցքամարտի ֆեդերացիա է ստեղծում 

2 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը ահազանգում է` ՀԱՕԿ-ը նոր բռնցքամարտի ֆեդերացիա է ստեղծում 

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը բարձրաձայնում է, որ ՀԱՕԿ-ը փորձում է երկրորդ բռնցքամարտի ֆեդերացիան հիմնել՝ Բռնցքամարտի հայկական ֆեդերացիա անվանմամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Գևորգյանի խոսքով` ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փորձել և փորձում է տոտալ վերահսկողություն իրականացնել բոլոր ֆեդերացիաների նկատմամբ: «Ֆեդերացիան մասնատելու փորձն անհաջողության մատնելուց հետո վերջինս փորձեց որոշ դժգոհ ներկայացուցիչների միջոցով (ի դեպ, նրանցից շատերը ֆեդերացիայից հեռացվել են օբյեկտիվ և հիմնավոր պատճառներով, օրինակ՝ աղջիկ մարզիկին հայհոյելու, հարվածելու և այլն) ժողով կազմակերպել և հայտարարել, թե, իբր, նա կարող է ֆեդերացիան չճանաչել, ՀԱՕԿ-ը հանդիսանում է ֆեդերացիան հաստատողը (անհասկանալի իրավական ձևակերպումներ) և ՀԱՕԿ-ը, որ ֆեդերացիային ճանաչեց, այն ֆեդերացիան էլ ԱԻԲԱ-ն է ճանաչելու, ՀԱՕԿ-ը պետք է ստորագրի և ճանաչի, թե որ ֆեդերացիային է տեղ տալիս (տեսաձայնագրությունն առկա է)»,-նշում է նախագահը:

Գևորգյանը փաստում է, որ ֆեդերացիայի և մարզիկների վերջին հաջողությունների ֆոնին կոմիտեն և ՀԱՕԿ-ը դիմել են ամենավտանգավոր և անհեթեթ քայլին՝ ստեղծել են նոր անվանմամբ ֆեդերացիա, որի անվանումը շփոթության աստիճան նման է ֆեդերացիայի անվանմանը: «Անձնական ամբիցիաներից բխող գործելաոճը վտանգավոր է և խարխլում է հայկական բռնցքամարտի ամուր սյուները»,-ընդգծում է Գևորգյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում