Հասարակական

Վարչապետ Փաշինյանը Երասխի բնակիչների հետ հանդիպմանը հորդորեց չընկճվել խնդիրների ծանրությունից

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանը Երասխի բնակիչների հետ հանդիպմանը հորդորեց չընկճվել խնդիրների ծանրությունից

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում եղավ Երասխի միջնակարգ դպրոցի շենքում: Երկհարկանի շենքի առաջին հարկում ներկայում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո այդ հատվածը ծառայելու է որպես մանկապարտեզ: Ներկայում ամբողջովին վերանորոգվել է մանկապարտեզի տարածքի ճաշարանի հատվածը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին, որից հետո հանդիպեց տեղի բնակիչներին:

«Ընդհանուր առմամբ, բոլոր խնդիրների լուծումը մեր օրակարգում է, սակայն արձանագրենք, որ դրանք միանգամից չեն լուծվում: Շատ կարևոր է, որ այդ խնդիրները լուծվեն, և ես հենց այդ հարցն եմ առաջ բերել մարզպետարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ: Անհրաժեշտ է սկսել փոքր խնդիրների լուծումից, փոքր քայլերով առաջ գնալ, մինչև այս գործընթացը թափ հավաքվի: Կարծում եմ, որ այս ամենում ամենակարևոր բանը տրամադրությունն է ու տրամադրվածությունը: Ամենակարևոր բանը, որ մենք ունենք, վստահությունն է: Պետք չէ խնդիրների ծանրության, բարդության առաջ նահանջել, պետք է շարունակել աշխատել, համատեղ աշխատանքով գտնել խնդիրների լուծումները»- «Արմենպրես»-ի հաղորդմամբ `ասաց Նիկոլ Փաշինյանը:

Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը բարձրացրեց համայնքի գազաֆիկացման խնդիր, վարչապետ Փաշինյանը նշեց, որ պետք է քննարկել հարցը և արդյունավետ լուծումներ գտնել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում