Սպորտ

Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը անկախության տոնին առաջինը հարկ է համարում շնորհավորել սահմանին կանգնած զինվորին 

1 րոպեի ընթերցում

Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը անկախության տոնին առաջինը հարկ է համարում շնորհավորել սահմանին կանգնած զինվորին 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը բարեմաղթանքներ է հղել Անկախության տոնի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ բոլորիս անկախության տոնի առթիվ: Ուզում եմ, որ մեր երկիրը շարունակի մնալ ազատ, անկախ և անկոտրում: Սակայն առաջին հերթին շնորհակալ եմ մեր զինվորներին, ովքեր պահում են մեր երկրի պետական սահմանը: Նրանց խաղաղ ծառայություն և բարի վերադարձ: Իմ և հասակակիցներիս համար ուրիշ խորհուրդ ունի Հայաստանի անկախությունը: Միասնությունը և ազատության ձգտումներն են, որ խորհրդանշում են մեր երկրի անկախությունը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց աշխարհի երիտասարդների չեմպիոնը:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 27-րդ տարեդարձը: 27 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում