ՀՀ զինված ուժերը և Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկվում են իրավիճակը առաջնագծում. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն մնացականյանի, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի առաջնագիծ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի»-ի իր էջի տեսաուղերձում նշել է, որ կարևոր քննարկումներ են տեղի ունեցել առաջնագծում տիրող իրավիճակի հետ կապված:

«Չնայած որ առաջնագծում վիճակը բավականին լարված է, բայց կարելի է համարել այդ իրավիճակը կայուն և վերահսկելի: Համենայնդեպս, Հայաստանի զինված ուժերը և Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակը: Եվ մենք նաև Արցախի նախագահի հետ ու զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկեցինք Ղարաբաղի հարցի շուրջ ընթացիկ վիճակը, մեր դիրքորոշումներն այդ կապակցությամբ, ինչպես նաև ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկումներ տեղի ունեցան»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` քննարկման ժամանակ արձանագրվել է, որ սահմանագծում հայկական կողմի զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտ պատասխան են տալիս ադրբեջանական զինված ուժերի սադրանքներին. «Բայց սա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք ուզում կամ պատերազմ ենք հրահրում, այլ մենք պատրաստ ենք բանակցությունների, ինչը բազմիցս նշվել է»:

Վարչապետը նշեց, որ Արցախում շատ հետաքրքրիր մարդկանց հետ է հանդիպել` մարտական հերթապահություն իրականացնող մարդկանց , ովքեր առաջնագծում ծովի մակարդակից գրեթե 3 հազար մետր բարձրության վրա հերթապահություն են իրականացնում:

«Զինված ուժերի շարքային պայմանագրային զինվորի հետ ծանոթացա, ով 7 երեխա ուներ և, այդքան երեխա ունենալով, ծովի մակերևույթից մոտ 3 հազար մետր բարձրության վրա իրականացնում է մարտական հերթապահություն: Եվ մի սպայի հետ ծանոթացա, ով վեց երեխա ուներ ու նույնպես իր ծառայությունը իրականացնում էր այդպիսի պայմաններում: Ինչո՞ւ եմ սա ընդգծում, որովհետև ես համարում եմ, որ նրանք ունեն սեփական հայրենիքին, ապագայի նկատմամբ բացառիկ հավատ և վստահություն: Համոզված եմ նաև, որ հավատը հիմնված է մեր ժողովրդի հավաքական ուժի և վստահության վրա»,- շեշտեց Փաշինյանը:

Վարչապետը նաև հավելեց, որ պլանավորել էր մասնակցել «Իմ քայլը» դաշինքի Աջափնյակ վարչական շրջանում կազմակերպած հավաքին, բայց ստացվեց այնպես, որ եղանակային շատ բարդ պայմաններ էին և նա չի կարողացել ժամանակին վերադառնալ Երևան:

Հայերեն العربية English Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին